Այսօր: Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 255
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 103-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2025 թվականի N 103-Լ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Թեհմինե Վաչիկի Մուրադյանի հայտը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Թեհմինե Վաչիկի Մուրադյանին սեփականությանիրավունքովպատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 06072023-04-0036, տրված 06.07.2023թ./ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղի տարածքում գտնվող 04-081-0100-0074 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.1հա մակերեսով վարելահողի (3-րդ կարգ) նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության (մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, չներառված ուրիշ խմբավորումներում) կառուցման համար: 

2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդև 30-րդ  մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկա նընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3. Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված  հատակագծում:

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -15

ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԱՎԱԳՅԱՆ ՌԱՖԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.58 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner