Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 66-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2025 թվականի N 66-Լ

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 9 «ԱԻԴԱ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի, 65-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով աշխատակազմի կրթության և մշակույթի բաժնի պետի զեկուցագիրը առ այն, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում 2-6 տարեկան նախադպրոցական տարիքի երեխաների ճնշող մեծամասնությունը զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, քանի որ գործող մանգապարտեզները գտնվում են բավականին հեռու և առաջանում է փոխադրման խնդիրներ, ավելին` գործող մանկապարտեզներում արդեն իսկ հերթագրված 141 երեխաներից միայն 90-ն է ընդունվելու մանկապարտեզ, որովհետև 2024-2025թթ. ուստարում մանկապարտեզն ավարտելու են 90 երեխաներ, ինչպես նաև կրտսեր առաջին խմբի տարիքի /2-3 տարեկան/ երեխաների ճնշող մեծամասնությունը մանկապարտեզ չի հաճախում այդ տարիքային խմբերի բացակայության պատճառով, Զվարթնոց թաղամասում նոր մանկապատեզ կառուցելու/բացելու անհրաժեշտություն է առաջացել: Հիմք ընդունելով վերագրյալը և հաշվի առնելով ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի կողմից ներկայացված առաջարկությունը`

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Վաղարշապատ համայնքի անունից` ստեղծել Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 9 «Աիդա» մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 9 «Աիդա» մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։

3. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 9 «Աիդա» մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025թ. աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -24

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՊԱՏՈՒՐՅԱՆ ԷՄՄԱ

ՕՀԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ, ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`     
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(175.16 Կբ)
(115.35 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner