Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 112
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2022 թվականի N 112

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի Ավան Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55 շենքի թիվ 20 բնակարանի բնակչուհի Անահիտ Գառնիկի Այվազյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Երևան քաղաքի Ավան Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55 շենքի թիվ 20 բնակարանի բնակչուհի Անահիտ Գառնիկի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 30052022-04-0061, տրված 28.12.2021թ./ ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց-Մարգարա խճուղու 13/3 հասցեում գտնվող 04-002-1042-0021 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 3,8641 հա ընդհանուր մակերեսից հողամասից 3.739 հա մակերեսով վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի` ջերմոցներ կառուցելու նպատակով:

2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -19

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԵՆՈՔՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner