Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի առաջին մասի 28-րդկետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին (Վաղարշապատ) և Ոսկեհատ համայնքների միավորման արդյունքում նոր վարչատարածքային միավորի՝ Վաղարշապատ համայնքի ստեղծման փաստը, մշակութային գործունեության իրականացման և բնակչության գրադարանային-տեղեկատվական սպասարկման նպատակով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատ համայնքի անունից` ստեղծել Վաղարշապատի համայնքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքայինոչառևտրայինկազմակերպությանկանոնադրությունը։
3. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչառևտրային կազմակերպության 2022թ. աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: