Այսօր: Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 306
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 89–Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2025 թվականի N 89–Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի և 65-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Գայանե Մարտիրոսյանի  ներկայացուցիչ Արսեն Մելքոնյանի հայտը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Գայանե Վաչագանի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 27022018-04-0041, տրված 27.02.2018թ./ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական տարածքում գտնվող 04-002-0178-0005 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.202հա մակերեսով խաղողի այգու նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության անասանֆերմա կառուցելու համար: 

2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդև 30-րդ  մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3. Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված  հատակագծում:

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -14

ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԱՎԱԳՅԱՆ ՌԱՖԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`     
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner