Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը`համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Էջմիածին համայնքի ավագանու 2019 թվականիմարտի 22-ի «Էջմիածին համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչները սահմանելու և Էջմիածին համայնքի ավագանու 12.10.2017թ. արտահերթ թիվ 8 նիստի թիվ 72 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 38 որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: