Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1531-Ն որոշմամբ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածիպահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Վաղարշապատ իհամայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2023 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 168 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1)«Իրավաբանական բաժին» մասի «Գլխավոր մասնագետ (պատվիրակված լիազորություններ իրականացնող)» հատվածում սահմանված՝ դրույքաչափ «237000» փոխել «186583»-ի, աշխատավարձի ֆոնդ «237000» փոխել «186583»-ի:
2) «Իրավաբանական բաժին» մասի «Առաջատար մասնագետ (պատվիրակված լիազորություններ իրականացնող)» հատվածում սահմանված՝ դրույքաչափ «180000» փոխել «156583»-ի, աշխատավարձի ֆոնդ «360000» փոխել «313166»-ի:
3) «Իրավաբանական բաժին» մասի ընդամենը տողում գրված՝ ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «2,162,000» թիվը փոխել «2,064,749»-ի:
4) «Աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ» մասի «Բանվոր-ներկարար» հատվածում սահմանված՝ դրույքաչափ «130000» փոխել «156000»-ի, աշխատավարձի ֆոնդ «130000» փոխել «156000»-ի:
5) «Աշխատակազմիտեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ» մասի ընդամենը տողում գրված՝ ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «3,910,400» թիվը փոխել «3,936,400»-ի:
6) ընդհանուր հավելվածի ընդամենը տողում սահմանված՝ ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «19,855,400» թիվը փոխել «19,784,149»-ի:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից: