Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդկետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին (Վաղարշապատ) և Ոսկեհատ համայնքների միավորման արդյունքում նոր վարչատարածքային միավորի՝ Վաղարշապատ համայնքի ստեղծման փաստը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, հատուկ մարզական պատրաստության միջոցով Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի համար հերթափոխի պատրաստման և համալրման նպատակով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատ համայնքի անունից` ստեղծել Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։
3. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2022թ. աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: