Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և 39-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների, ՀՈԱԿ-ների տնօրենների և համայնքի ավագանու անդամների համար միջոցառում կազմակերպելու նպատակով.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Վաղարշապատ համայնքի 2024թ. բյուջեով նախատեսված համաքաղաքային միջոցառումների միջոցներից 2362.5 հազ. դրամ փոխանցել «Բի-Ար-Էմ» ՍՊԸ-ի հաշվեհամարին` նրա հետ կնքած պայմանագրով ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: