Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և 39-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի խորհրդականի զեկուցագիրը, ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Էջմիածնի ծննդատուն այցելելու, և նոր մայրացած կանանց շնորհավորելու համար ծաղիկներ ձեռք բերելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեով նախատեսված համաքաղաքային միջոցառումների միջոցներից 49.0 հազ. դրամ փոխանցել ԱՁ Մանուկ Անդրեասյանի հաշվեհամարին նրա հետ կնքած պայմանագրով ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: