Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 100-Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 05-Ի ԹԻՎ 44 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի  առաջին մասի 4-րդ կետի պահանջներով, 82-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածների պահանջներով  և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքիավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ   Է

 1. Վաղարշապատ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 05-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի զարգացման 2022-2026 թվականների  հնգամյա ծրագրի հաստատման մասին» թիվ 44 որոշմամբ հաստատված հավելվածի մեջ կատարել լրացում՝

1) «ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ» բաժնում ավելացնել «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» մասը:

2)Գլուխ 3-ում ավելացնել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպում» բնագավառ, հետևյալ բովանդակությամբ՝

«Վաղարշապատ համայնքի հնգամյա զարգացման ծրագրում ներառված հաջորդ հիմնախնդիրը քաղաքացիական բնակչության պաշտպանության, մասնավորապես, թաքստոցներին և ապաստարաններին վերաբերող առկա հիմնախնդիրներն են  և դրանց լուծման ճանապարհները։ Մասնավորոպես՝

1. Համայնքի բնակչության պատսպարումն ապահովելու և պաշտպանական կառույցները պատրաստ վիճակում պահելու նպատակով պետք է պարբերաբար իրականացվեն բնակչության պատսպարման համար նախատեսված պաշտպանական կառույցների ուսումնասիրության աշխատանքներ և միջոցներ ձեռնարկվեն արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ:

2. Համայնքում պետք է կազմակերպվի և իրականացվի համայնքի բնակչության ազդարարման համար նախատեսված վերջույթային սարքավորումների (էլեկտրաշչակ և էլեկտրաշչակների կառավարման վահանակ) համայնքի կողմից ձեռքբերման, տեղադրման և կենտրոնացված ազդարարման համակարգին միացման աշխատանքներ։

Ապաստարանների թեման արդիական դարձավ Արցախում մարտական գործողությունների ժամանակ։ 44-օրյա պատերազմն ստիպեց, որ մենք ավելի շատ մտահոգվենք պարզագույն թաքստոցների բացակայությամբ։ Այսօր հանրապետության գրեթե բոլոր մարզերում թաքստոցների խնդիրը արդիական է։ Պաշտպանական կառույցների ստեղծումն հանրապետությունում դարձել է օրախնդիր։ Այդ իսկ պատճառով, նախատեսել  հստակ քայլերի շարք՝ ուղղված հիմնախնդրի լուծմանը.

1) Իրականացնել գոյություն ունեցող թաքստոցների վերանորոգման աշխատանքներ՝ թաքստոցները բերելով պատշաճ տեսքի։

2) Շենքերում ապաստարան, թաքստոց ունենալը ներառել շինարարական պարտադիր պահանջում։ Համայքնում կառուցվող շինությունները, հիմնանորոգվող յուրաքանչյուր դպրոց, մանկապարտեզ, պարտադիր պետք է ունենա չափանիշներին համապատասխան ապաստարաններ։  

Թաքստոցներից բացի, կարևոր են նաև տագնապի ազդանշանները։ Համայնքի հնգամյա զարգացման ծրագրով նախատսված է նաև էլեկտրական շչակների նորոգում և/կամ համալրում՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հետ կատարված ստուգուների և ուսումնասիրությունների հիմքով։ »

2. 2024 թվականի բյուջեում նախատեսել վերը նշված հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(773.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner