Ղեկավարվելով <<Գովազդի մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, 13.1-րդ հոդվածի 1-ին մասով, Էջմիածին համայնքի ավագանու 14.03.2019թ-ի թիվ 31 որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 22.12.2022թ-ի թիվ 6646 գրությունը, առանց թույլտվության տեղադրված գովազդային պաստառի լուսանկարները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ապամոնտաժել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի 21/3 հասցեում ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի «ՍԻԹԻ ԱԽՈՏՆԻԿՈՎ» ՍՊԸ-ի /հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, Նալբանդյան փող., 24, ՀՎՀՀ 04421784, պետ ռեգիստրի գրանցման համար՝ 31.110.01535/ կողմից տեղադրված արտաքին գովազդային պաստառը:
2.Ապամոնտաժման աշխատանքների կատարումը հանձնարարել համայնքապետարանի <<Բարեկարգում>> տնօրինության բյուջետային հիմնարկին:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: