Այսօր: Երկուշաբթի, 13 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 119
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ԲԱԴԱԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով ու հիմքընդունելովհամայնքի ղեկավարի առաջարկությունը`

Էջմիածին  համայնքի  Ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Աճուրդային եղանակով վաճառել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզ, քաղաք Վաղարշապատ  Ա. Մանուկյան 1-ին թաղամասում գտնվող 0,3021հա և 0,1028 հա մակերեսներով, կադաստրային ծածկագրեր` 04-002-0909 /հիմք` իրավիճակային հատակագիծ/, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը:

2. Մինչև օտարումը վերոնշյալ հողամասերը բաժանել մասերի: Բաժանությունն իրականացնել նախատեսելով հողամասերի նվազագույն մակերես 450քմ, իսկ առավելագույնը` 650քմ /բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար/:

3. Յուրաքանչյուր քառակուսի մետր (քմ) հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 250% չափով:

4. Հողամասերի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:

5. Հողամասերի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի  «Աճուրդային հանձնաժողով» -ի միջոցով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner