Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով ու հիմքընդունելովհամայնքի ղեկավարի առաջարկությունը`
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Աճուրդային եղանակով վաճառել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք` ՀՀ Կառավարության 14.07.2005թ.-ի թիվ 1109-Ն որոշում)Արմավիրիմարզ, քաղաքՎաղարշապատ Չարենցի 1-ին թաղամասում գտնվող 0,6571հա և 0,2809 հա մակերեսներով,կադաստրային ծածկագրեր` 04-002-0556, 04-002-0557 և 04-002-0558 /հիմք` իրավիճակային հատակագիծ/, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնականնշանակության հողամասերը:
2. Մինչև օտարումը վերոնշյալ հողամասերը բաժանել մասերի: Բաժանությունն իրականացնել նախատեսելով հողամասերի նվազագույն մակերես 350քմ, իսկ առավելագույնը` 700քմ /բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար/:
3. Յուրաքանչյուր քառակուսի մետր (քմ) հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 250% չափով:
4. Հողամասերի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:
5. Հողամասերի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի «Աճուրդային հանձնաժողով» -ի միջոցով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |