Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներիպահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1 Էջմիածին քաղաքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 17-ի «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 102 որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն՝ «ՀամաձայնությունտալՇահեն Էդիկի Շահինյանինսեփականությանիրավունքովպատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 16082021-04-0004, տրված 16.08.2021թ/ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնքում գտնվող 04-002-1049-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության /այլ հողատեսք/ 0,4հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի՝» բառերից հետո «չրանոց և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով» բառերը փոփոխել «գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կառուցման համար (չրանոց և օժանդակ շինություններ)» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |