Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածիպահանջներով և հիմք ընդունելով Էջմիածնի համայնքապետարանի թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագրերը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Էջմիածին քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի «Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2021թ. աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 132 որոշմամբ հաստատված թիվ 5 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ`
1) Աշխտակիցների քանակը կետում «64» քանակի փոխարեն կարդալ «65» քանակը:
2) «Հավաքարար» հաստիքի միավորը «7» փոխարեն կարդալ «8» միավորը և «618184» աշխատավարձի ֆոնդը փոփոխել կարդալ «706496» աշխատավարձի ֆոնդը.
3) ընդամենը տողում գրված՝ «64» միավորի փոխարեն կարդալ՝ «65», «6,006,408» թվերի փոխարեն կարդալ «6,094,720» թվերը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |