Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 58
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
«ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ» ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՀՈԱԿ-Ը ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի, 68-69-րդ հոդվածների, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» և «է» ենթակետերի, նույն հոդվածի3-րդ կետի, 25-րդ հոդվածի և «Տեղականինքնակառավարմանմասին» ՀՀօրենքի 18-րդհոդվածի առաջին մասի 15-րդկետի պահանջներով, հաշվի առնելով «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 2-րդ կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերը և հիմք ընդունելով Էջմիածին և Ոսկեհատ համայնքների, որպես վարչատարածքային միավորների դադարման փաստը, ինչպես նաև  համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայանքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել  լուծարել  «Էջմիածնի քաղաքապետարանի «Սպիրիդոն Մելիքյանի» անվան թիվ 2 երաժշտական դպրոց  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՀՈԱԿ)` լուծարման ժամկետը սահմանելով մինչև 2022 թվականի հունիսի 1-ը, իսկ այդ մասինանհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում  իրականացնող մարմնին:

2.Համայնքի ղեկավարին վերապահել լուծարմանհանձնաժողով (լուծարող) նշանակելու լիազորությունը` կատարման համար սահմանելով 2-օրյա ժամկետ:

 3.Հանձնարարել լուծարման հանձնաժողովին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կազմել միջանկյալ և  լուծարման հաշվեկշիռները և ներկայացնել ավագանու հաստատմանը:

4. «Էջմիածնի քաղաքապետարանի «Սպիրիդոն Մելիքյանի» անվան թիվ 2 երաժշտական դպրոց  ՀՈԱԿ-ի գույքը /ըստ գույքագրման արդյունքների/հանձնել Վաղարշապատ համայնքին:

5.Սույն որոշման կատարման ապահովման պատասխանատվությունը դնել լուծարվող ՀՈԱԿ-ի տնօրենի և լուծարման հանձնաժողովի վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner