Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդհոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդհոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Վազգեն Գրիգորի Մարկոսյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ Վազգեն Գրիգորի Մարկոսյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 19062019-04-0047, տրված 19.06.2019թ/ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ ԳԿՏ տարածքում գտնվող 04-002-0199-0155 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության /վարելահող/ 3,3801հա մակերեսով հողամասից 5300քմ մակերեսով մասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի` ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |