Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ




ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշումը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 23.01.2023թ.-ի թիվ ԳՍ/30.1/1843-2023 գրությունը և Վաղարշապատ համայնքի ավագանու 28.03.2023 թվականի թիվ 29 որոշումը.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 

1. Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մրազ, Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Երևան-Արմավիր մայրուղի 16-17 կմ 4/7 հասցեում գտնվող, 0,002հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0360-0005/, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, որպես Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 16+000 կմ հատվածում ավտոմոբիլային սռնիների անշարժ էլեկտրոնային կշեռքի կառուցման համար:

2. Հանձնարարել «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ հետ  կնքել հողամասի անհատույց (մշտական) օգտագործման պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ  է  մտնում  ընդունման պահից:    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner