Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 ապրիլի 2025 թ.

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2025Թ. ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և ելնելով անհրաժեշտությունից.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1. Ճանապարհային տրանսպորտի /բաժին 04, խումբ 5, դաս 1/ <Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ> հոդվածի /հոդ. 4239/ 4-րդ եռամսյակի հատկացումներից 1000.0 հազ. դրամ տեղափոխել 2-րդ եռամսյակ և <Հատուկ նպատակային այլ նյութեր> հոդվածի /հոդ. 4269/ 4-րդ եռամսյակի հատկացումներից 3500.0 հազ. դրամ տեղափոխել 2-րդ եռամսյակ:

2. Համայնքային զարգացման /բաժին 06, խումբ 2, դաս 1/ <Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ> հոդվածի /հոդ. 4239/ 4-րդ եռամսյակի հատկացումներից 2000.0 հազ. դրամ տեղափոխել 2-րդ եռամսյակ, <Գրասենյակային նյութեր և հագուստ> հոդվածի /հոդ. 4261/ 4-րդ եռամսյակի հատկացումներից 2500.0 հազ. դրամ տեղափոխել 2-րդ եռամսյակ, <Հատուկ նպատակային այլ նյութեր> հոդվածի /հոդ. 4269/ 4-րդ եռամսյակի հատկացումներից 8000.0 հազ. դրամ տեղափոխել 2-րդ եռամսյակ և <Վարչական սարքավորումներ> հոդվածի /հոդ. 5122/ 4-րդ եռամսյակի հատկացումներից 500.0 հազ. դրամ տեղափոխել 2-րդ եռամսյակ:

3. Հանգիստի, մշակույթի և կրոնի /բաժին 08, խումբ 6, դաս 1/ <Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից> հոդվածի /հոդ. 4727/ 4-րդ եռամսյակի հատկացումներից 1000.0 հազ. դրամ տեղափոխել 2-րդ եռամսյակ:

4. Նվազեցնել՝

4.1. Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարման /բաժին 01, խումբ 1, դաս 1/ <Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ> հոդվածը /հոդ. 4111/ 10000.0 հազ. դրամ և <Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում> հոդվածը /հոդ. 5113/ 15000.0 հազ. դրամ:

4.2. Համայնքային զարգացման /բաժին 06, խումբ 2, դաս 1/ <Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ> հոդվածը /հոդ. 4111/ 10000.0 հազ. դրամ:

5. Ավելացնել՝

5.1 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարման /բաժին 01, խումբ 1, դաս 1/ <Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ> հոդվածը /հոդ. 4112/ 10000.0 հազ. դրամ և <Նախագծահետազոտական ծախսեր> հոդվածը /հոդ. 5134/ 2500.0 հազ. դրամ: 5.2. Ճանապարհային տրանսպորտի /բաժին 04, խումբ 5, դաս 1/ <Նախագծահետազոտական ծախսեր> հոդվածը /հոդ. 5134/ 2000.0 հազ. դրամ: 5.3. Աղբահանման /բաժին 05, խումբ 1, դաս 1/ <Վարչական սարքավորումներ> հոդվածը /հոդ. 5122/ 7500.0 հազ. դրամ:

5.4. Համայնքային զարգացման /բաժին 06, խումբ 2, դաս 1/ <Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ> հոդվածը /հոդ. 4112/ 10000.0 հազ. դրամ և <Նախագծահետազոտական ծախսեր> հոդվածը /հոդ. 5134/ 3000.0 հազ. դրամ:

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լուսինե Քալաշյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner