ՂեկավարվելովՀայաստանիՀանրապետությանքաղաքացիականօրենսգրքի 594-րդհոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով ևհիմք ընդունելով Վերգինե Այվազի Վարդանյանի լիազորված անձ Մարինե Այվազի Սմբատյանի դիմումը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 15 շենքի թիվ 29 բնակարանը իր վստահորդներին և նրանց ընտանիքի անդամներին նվիրատվությամբ տրամադրելու մասին և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 15 շենքի թիվ 29 բնակարանը /75 քմ մակերես/ (հիմք` ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28102024-04-0048, տրված 28.10.2024թ.) նվիրատվության միջոցով օտարել Վերգինե Այվազի Վարդանյանին՝ ծնված 02.01.1979թ., անձնագիր` AU0541747, տրված 09.12.2021թ. 057-ի կողմից,Զվարթ Ալեքսանի Սահակյանին՝ ծնված 10.01.1950թ., անձնագիր`AL0326261, տրված 08.07.2023թ. 057-ի կողմից, Այվազ Գրիգորի Վարդանյանին՝ ծնված 04.01.1952թ., անձնագիր` AE0505335, տրված 11.02.2000թ. 057-ի կողմից (3 անձ, այսուհետ նվիրառուներ)։
2.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Վաղարշապատ համայնքի և նվիրառուներիմիջև կնքվելիք անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիրը:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: