Այսօր: Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N –Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով և 65-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 26.06.2025թ. թիվ 2/փ-204 դրական եզրակացությունն ու Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Հաստատել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությունը:

2. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի  վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 04-002-0328-0010 կադաստրային ծածկագրով 0.5 հա մակերեսովգյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողում ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու և ջերմոց կառուցելու նպատակով, փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության:

3. Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվեկշռում:

4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված հատակագծում:

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(129.62 Կբ)
(128.66 Կբ)
(1.23 Մբ)
(200.35 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner