Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, քննության առնելով թիվ 103/25 վարչական գործը՝ հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամը /հասցե՝ ք. Երևան, Կենտրոն, Տերյան փող., թիվ 74 տուն, պետ․ռեգիստրի գրանցման համար 222․160․699243/ 2012-09-07, ՀՎՀՀ 01507028/ հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ ՀՀ-ում գործածվող անշարժ գույքի հարկի հաշվառման համակարգից /VXSOFT ծրագիր/ ստացված տեղեկանքների և Վաղարշապատի համայնքապետարանի 04.09.2025 թվականի թիվ 3603 գրության հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Վաղարշապատի համայնքապետարանը 12․09․2025 թվականին ստացվել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի ներկայացուցչի գրությունը, որով վերջինս խնդրել է կարճել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի դեմ հարուցված վարչական վարույթը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնադրամը ամբողջովին ազատված է հարկերից, հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքում «Փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2010 թվականի մայիսի 18-ի թիվ ՀՕ-51-Ն օրենքի 1-ին հոդվածը։
Համայնքապետարանի կողմից ուսումնասիրվել է ներկայացված դիմումը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պարշտոնակատարի 16․09․2025 թվականի թիվ 3772 գրությամբ ներկայացվել է պատասխան, որով հայտնվել է, որ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամը ազատված չէ տեղական հարկերը վճարելու պարտականությունից, սակայն ՀՀ կառավարության 20 հուլիսի 2017 թվականի N 872-Ն որոշմամբ սահմանված ցանկի 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսությունը («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ) ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կազմակերպությունների ցանկում և կարող է ազատվել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով։
Հիմք ընդունելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ առաջացել էր անհրաժեշտություն պարզելու 04․09․2025 թվականին հարուցված թիվ 103/25 վարչական վարույթում ներառված հողամասերի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով օգտագործվող հողեր, ցանկում գտնվելու հանգամանքը, համապատասխան մարմիններին հարցումներ ուղարկելու և պատասխան ստանալու նպատակով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 03․10․2025 թվականի թիվ 1036Ա որոշմամբ 04․09․2025 թվականին հարուցված թիվ 103/25 վարչական վարույթի ժամկետը 30 օր ժամկետով երկարաձգվեց։
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 03․10․2025 թվականի թիվ 4156 և 4157 գրությամբ հարցումներ ուղարկվեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին և ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին։
31․10․2025 թվականին Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի երամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը զեկուցագրով հայտնել է, որ վերը նշված հարցումներին ի պատասխան ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի կողմից 29․10․2025 թվականին ներկայացվել է պատասխան-պարզաբանում, որը ամբողջական չէ, քանի որ պահանջվող գույքերի ներկայացված ցանկը թերի է, ցանկում ներառված չեն վարելահողերի վերաբերյալ տեղեկատվությունները, ինչի վերաբերյալ կրկին առաջացել է հարցում անելու անհրաժեշտություն։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները»:
Նույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝
«1. Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:
2. Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից:
3. Սույն օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով: Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18-00-ին»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետի երկրորդ պարբերության համաձայն՝ «․․․վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում»:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «․․․ Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը»:
Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ «․․․Վարչական վարույթի կասեցման մասին որոշումը կարող է ընդունվել վարույթի ցանկացած փուլում»։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վարչական մարմինը պարտավոր է ապահովել վարչական վարույթի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ, 46-րդ, 49-րդ, 53-րդ և 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Կասեցնել 04․09․2025 թվականին հարուցված թիվ 103/25 վարչական գործի վարույթը մինչև ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պահանջվող ամբողջական տեղեկատվություն ստանալը, բայց ոչ ուշ, քան սույն որոշումն ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: