Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի, Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ համայնքի երաժշտական դպրոցների գեղագիտական կրթության բաժնում ուսումնառության համար յուրաքանչյուր սանից, համաձայն համայնքի ավագանու 165-Ն որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 12-րդ մասի 2-րդ կետի 6-րդ ենթակետի գանձվում է 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ տեղական վճար և այն, որ դպրոցների մանկավարժները հիմնական բաժնում իրենց դասաժամերը լիարժեք պարապելուց հետո հավելյալ ժամանակ են տրամադրելու այլ սաների գեղագիտական կրթության համար, ինչի արդյունքում պետք է վարձատրվեն՝ անկախ իրենց հիմնական դասաժամերի համար վարձրատրվելու հանգամանքից և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատի համայնքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» և «Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ների գեղագիտական զարգացման գծով ուսուցում իրականացնող մանկավարժներին սահմանել լրավճար, յուրաքանչյուր սանի համար 7000 ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից: