Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 սեպտեմբերի 2023 թ.

ՀՀ ԱՄԷՀ ԲՏ ԲՄԱՇՁԲ 22/2 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՍԻ ԿՈՅՈՒՂՈՒ (ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 16.1.2006թ.-ի թիվ 1708-Ն որոշման թիվ 4 հավելվածի 12-րդ մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալի 01.09.2023թ.-ի թիվ ՔՏՄ/17.5/19526-23 և ՀՀ Արմավիրի մարզպետի 01.09.2023թ.-ի թիվ 01/7/06137-2023 գրությունները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ ԱՄԷՀ ԲՏ ԲՄԱՇՁԲ 22/2 ծածկագրով սուբվենցիայի ծրագրով իրականացված` Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու (ջրահեռացման համակարգի) կառուցման աշխատանքներն ընդունելու նպատակով ստեղծել հանձնաժողով, համաձայն սույն որոշման անբաժանելի մասը հանդիսացող հավելվածի:

2. Հանձնաժողովի կազմում ներգրավել կապալառու` «Էյ Էմ Քեյբիլդինգ» ՍՊԸ-ի, տեխնիկական հսկողություն իրականացնող` «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի, հեղինակային հասկողություն իրականացնող` «Մալկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին և ՀՀ ՔՏՀԱՏՄ Արմավիրի տարածքային բաժնի ու Արմավիրի մարզպետարանի համապատասխան մասնագետների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
(391.48 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner