Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, առաջնորդվելով Վաղարշապատ համայնքի վարչական սահմաններում գտնվող շենքերի բակերը բարեկարգելու, ասֆալտապատելու և խաղահրապարակներով ապահովելու հանրային շահով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Թույլատրել Վաղարշապատ համայնքի ղեկավարին ձեռք բերել անշարժ գույքեր, որոնց նկատմամբ առկա է օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի պետական գրանցում:
2. Սեփականության իրավունքով պատկանող 1քմ շինության ձեռքբերման արժեքը սահմանել մինչև 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, իսկ սեփականության իրավունքով պատկանող հողամասի 1քմ –ի արժեքը` տվյալ պահին գործող կադաստրային արժեքի մինչև 150%-ի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |