Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 16.12.2021թ. թիվ 1/փ-364 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխությունը:
2. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին համայնքի վարչական տարածքում գտնվող 04-002-0350 կադաստրային ծածկագրով 0.01986 հա մակերեսով հողամասը գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողեր նշանակությունից փոխել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
3. Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվեկշռում:
4. Առաջարկել Էջմիածին համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
5. Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունմանպահից: