Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 փետրվարի 2024 թ.

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ, ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ 06.02.2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 124Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 38-րդհոդվածի և«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի  և 57-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով 02.02.2024թ.-ին Անդրանիկ Դովլաթյանի և 06.02.2024թ.-ին Թոնի Դովլաթյանի իրազեկումների և ներկայացված փաստաթղթերի մեջ առկա անհամապատասխանությունները և այն, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում հավաքի անցկացումը կարող է հանգեցնել անձանց հիմնական իրավունքների (ազատ տեղաշարժվելու իրավունք` ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդված)`  ներառյալ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Անվավեր ճանաչել Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալի 06.02.2024թ. «Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին» թիվ  124Ա որոշումը:

2.Սույն որոշման օրինակը ներկայացնել իրավասու մարմիններին, իրազեկման հեղինակ/ներ/ին  և փակցնել համայնքապետարանի վարչական շենքում ու տեղադրել կայքէջում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելուպահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner