Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և 65-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 29.04.2021թ. ՀՀ կառավարության թիվ 698-Ն հրամանի 39-րդ մասի 1-ին կետի 1-ին ենթակետը և ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի կողմից ներկայացված առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղի 26-րդ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող 0.0075 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր` 04-081-0064-0037/, որպես քաղաքացու անվամբ հաշվառված իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ճանաչել Վաղարշապատ համայնքի սեփականությունը:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: