Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղականտուրքերիևվճարներիմասին» ՀՀօրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակունենալովաջակցել «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի մի շարք աշխատակիցներին, հաշվի առնելով նրանց բարեխիղճ աշխատանքը, ինչպես նաև հիմք ընդունելով մի շարք բնակիչների կողմից ներկայացված դիմումները, իրենց համապատասխան հիմնավորումներովևհիմք ընդունելով «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետի 11.04.2022 թվականի և 04.04.2022 թվականի զեկուցագրերը ու համայնքի ղեկավարի առաջարկը
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Զիջել «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի թվով 55 աշխատակիցների 2021թ.-ի աղբահանության վճարները՝ 403 740 /չորս հարյուր երեք հազար յոթ հարյուր քառասուն/ ՀՀ դրամի չափով, համաձայն սույն որոշմանը կցվող ցանկ 1-ի:
2.Զիջել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թվով 12 բնակիչների աղբահանության և բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար սահմանված վճարները՝ 955 561 /ինը հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամի չափով, համաձայն սույն որոշմանը կցվող ցանկ 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: