Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հունվարի 2025 թ.

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 18.10.2024թ թվականի թիվ 77-Ա որոշումը, հաշվի առնելով անկախ գնահատող «Ռոյալ Քոնսալթ» ՍՊԸ-ի կողմից գնահատման հաշվետվությունը և ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ ու 24-րդ կետերի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Nissan X-Trail 2.0 մակնիշի 980 AX 61 հաշվառման համարանիշով, NT30-153235 նույնականացման համարով տրանսպորտային միջոցը:

2. Փոխդրամիջոցի մեկնարկային գինը սահմանել համաձայն համայնքի ավագանու կողմից սահմանված արժեքի` 2 200 000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3. Աճուրդի նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50% չափով:

4. Աճուրդի աճուրդային քայլը սահմանել մեկնարկային գնի 5% չափով:

5. Փոխադրամիջոցի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի միջոցով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner