Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02․11․2023 թվականի թիվ 1890-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը և ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 30․04․2025 թվականի թիվ 49-Ա որոշումը, Վաղարշապատ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման և համակարգման նպատակով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Վաղարշապատ համայնքում 2025 թավականին մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելված 1-ի։
2․ Սահմանել հանձնաժողովի գործառույթներն ու աշխատակարգը՝ համաձայն հավելված 2-ի։
3․ Հանձնաժողովի նախագահին՝
1) կազմել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելված 3-ի։
2) հաստատված ժամանակացույցին համապատասխան կազմել և համայնքի ղեկավարին ներկայացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտի վերաբերյալ ընթացիկ և տարեկան ամփոփ հաշվետվություններ։
4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների ներկայացման հայտի ձևաթուղթ՝ համաձայն հավելված 4-ի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակաման պահից: