Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 17–Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ և հիմք ընդունելով 2025 թվականի հունվարի 23-ին «Լուսինե-Կիլիկիա» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն Խաչատուր Հովհաննիսյանի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի թիվ 2  հասցեում  նախատեսվող 1 ստորգետնյա 12 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի համալիրի  կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ  հանրային քննարկման արձանագրությունը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

Համայնքի ավագանին

 ՈՐՈՇՈՒՄ   Է

 

 

1. «Լուսինե-Կիլիկիա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 30092024-04-0068, տրված 30.09.2024թ./ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի թիվ 2  հասցեում  նախատեսվող 1 ստորգետնյա 12 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի համալիրի  կառուցման համար տալ նախնական համաձայնություն:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.54 Մբ)
(913.01 Կբ)
(1.50 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner