Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի առաջին մասի 28-րդկետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդմասի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին (Վաղարշապատ) և Ոսկեհատ համայնքների միավորման արդյունքում նոր վարչատարածքային միավորի՝ Վաղարշապատ համայնքի ստեղծման փաստը, նկարչական նախնական մասնագիտական կրթության իրականացման, արտադպրոցական գեղագիտական դաստիարակության, ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության ծանոթացման և ուսուցման, օժտված և տաղանդավոր երեխաներին համապատասխան միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար նախապատրաստման, մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության ուսուցման նպատակով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատ համայնքի անունից` ստեղծել Վաղարշապատի համայնքապետարանի «Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի «Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրայինկազմակերպության կանոնադրությունը։
3. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի «Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2022թ. աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: