Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1742Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2023 թվականի N 1742Ա

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղականինքնակառավարմանմասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի, նույն օրենսգրքի 606-628 հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» ՊՄ-ի ղեկավարՍլավիկ Սարգսյանի13.09.2023 թվականի գրությունը և Վաղարշապատ համայնքի ավագանու 27.09.2023թ. թիվ 79-Աորոշումը

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

 

1. «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» ՊՄ-ին /Վարձակալ/, երրորդ կողմ՝ Վարչապետի աշխատակազմ, գործունեություն ծավալելու նպատակով ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը  վարձակալության իրավունքով, 2 /երկու/ տարի ժամկետով տրամադրել II.4/21 համարակալումով, ընդհանուր 11,7քմ (տասնմեկ ամբողջ  յոթ) մակերեսով ոչ բնակելի տարածքը,  որոնք գտնվում են Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի 0 հասցեում` Վաղարշապատի համայնքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում:

2. Տարածքիամսականվարձավճարիչափըյուրաքանչուր քառակուսի մետրի համար սահմանել 700 /յոթ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, 11,7քմ (տասնմեկ ամբողջ  յոթ) համար՝ 8 190 /ութ հազար հարյուր իննսուն/ ՀՀ դրամ:

3. Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակիցներին ապահովել նոտարական գրասենյակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» ՊՄ-ի /Վարձակալ/ և երրորդ կողմ՝ Վարչապետի աշխատակազմի  հետ տարածքի վարձակալության եռակողմ պայմանագրի կնքումը։

  4. Սույն որոշումն ուժի մեջ  է  մտնում  ընդունման պահից:    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner