Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 03/25 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Գր․Լուսավորիչ փողոցի թիվ 4/63 հասցեում գտնվող շինության վրա ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի «Նվեր Համբարձումյան Արթուրի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից արտաքին գովազդային պլակատներ տեղադրելու մասին, պարզեց.
«Նվեր Համբարձումյան Արթուրի» անհատ ձեռնարկատերը (հասցե՝ Խոյ համայնք, Շահումյան բնակավայր Լ․Նավասադյան փողոցի թիվ 27 տուն, Պետ.հաշվառման համար՝ 99․1373999/2024-03-01, ՀՎՀՀ՝ 49823679, ն/ք՝ ․․․․․․․․․, տրված ․․․․․․․․․․թ. 057-ի կողմից) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Գր․Լուսավորիչ փողոցի թիվ 4/63 հասցեում գտնվող շինության վրաապօրինի՝ առանց գովազդ տեղադրելու թույլտվության տեղադրել է արտաքին գովազդային պլակատներ և չի կատարել տեղական տուրք վճարելու պարտականություն, ինչի կապակցությամբ առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու վերաբերյալ 2025 թվականի փետրվարի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
«Նվեր Համբարձումյան Արթուրի» անհատ ձեռնարկատերը վարչական վարույթի հարուցման մասին պատշաճ ծանուցվել է /հիմք 14.02.2025 թվականի թիվ 606 գրություն և փոստային ծանուցագիր՝ ALO126634436AM/: Վերջինիս առաջարկվել է այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և/կամ միջոցներ ձեռնարկել գովազդային պլակատների տեղադրման թույլտվության ստացման ուղղությամբ:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Նվեր Համբարձումյան Արթուրի» անհատ ձեռնարկատիրոջը ծանուցումը և իրազեկումն ուղարկվելուց հետո, պնդում չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին,վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
· Համայնքի ղեկավարի 14.02.2025թ.-ի թիվ 606 գրությունը:
· Արտաքին գովազդի տեղադրման լուսանկարահանման փաստաթղթերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
«Նվեր Համբարձումյան Արթուրի» անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Գր․Լուսավորիչ փողոցի թիվ 4/63 հասցեում գտնվող շինության վրաապօրինի՝ առանց գովազդ տեղադրելու թույլտվության տեղադրել է արտաքին գովազդային պլակատներ և չի կատարել տեղական տուրք վճարելու պարտականությունը:
Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները`տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի` համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`սահմանում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները:
Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ սահմանվել է Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները` այսուհետ Կարգ:
Մասնավորապես` Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված Կարգի 1-ին կետի համաձայն` սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող (այսուհետ՝ գովազդ), տեղադրման կարգն ու պայմանները և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:
Նույն Կարգի 3-րդ կետի համաձայն`Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում գովազդը տեղադրվում է վահանակներների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, էլեկտրոնային էկրանների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզներ), այլ նյութական կրիչների և տեխնիկական միջոցների (այսուհետ՝ գովազդի միջոցներ) ձևով:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է մի շարք հասկացություններ, համաձայն որի`
գովազդ` տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:
գովազդատու` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներկայացնում է գովազդային տեղեկություն գովազդի արտադրության, տեղաբաշխման և տարածման նպատակով:
գովազդակիր` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրամադրելով` համապատասխան միջոցներ, տեղաբաշխում և տարածում է գովազդը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակներների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով:
Սույն գործի փաստերի համաձայն` Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Գր․Լուսավորիչ փողոցի թիվ 4/63 հասցեում գտնվող շինության վրա«Նվեր Համբարձումյան Արթուրի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղադրված են պլակատներ, որոնք համաձայն գործում առկա լուսանկարների` պարունակում է «N 1 REALTY GROUP», «ՆՈՏԱՐԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ», «MKM», «TRANSLATIONS», «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ N1», «ԱՊՊԱ» գրառումները, ծառայությունների ցանկը և հեռախոսահամարներ:
Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից և Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Գր․Լուսավորիչ փողոցի թիվ 4/63 հասցեում գտնվող շինության վրա առկա գովազդային պլակատների բովանդակությունից պարզ է դառնում, որ «Նվեր Համբարձումյան Արթուրի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղադրված գովազդային պլակատներում առկա նշումները գովազդ են, քանի որ պարունակում են իրավաբանական անձի, ապրանքի, գաղափարների կամ նախաձեռնության մասին տեղեկատվություններ, որը նախատեսված է անորոշ թվով անձնաց շրջանակում տարածումն ապահովելու համար և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:
Այսպիսով, գտնում եմ, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Գր․Լուսավորիչ փողոցի թիվ 4/63 հասցեում գտնվող շինության վրա«Նվեր Համբարձումյան Արթուրի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղադրված պլակատները ակնհայտ գովազդ է:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն` արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները:
․․․ Արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության և համայնքի ավագանու կողմից սահմանված գոտիներից դուրս համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում արտաքին գովազդի, ինչպես նաև նախատեսված վահանակներներից դուրս հայտարարությունների տեղադրումը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 13.1-րդ հոդվածի համաձայն`համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար վճարվում է տեղական տուրք՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված Կարգի 7-րդ կետի համաձայն` բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային սեփականության վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված համապատասխան համաձայնության առկայության դեպքում:
Իսկ Կարգի 11-րդ կետի համաձայն`Վաղարշապատ համայնքում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն`Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները` ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների:
Վաղարշապատ համայնքի ավագանու 25.12.2024 թվականի «Վաղարշապատ համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանվել է տեղական տուրքի հետևյալ դրույքաչափը` ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝ այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ:
Այսպես, վերոգրյալից հետևում է, որ «Նվեր Համբարձումյան Արթուրի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից գովազդային պլակատներ տեղադրելու համար «Գովազդի մասին» ՀՀ օրենքի և Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ սահմանված կարգով վերջինս պետք է դիմեր համայնքի ղեկավարին այն համապատասխանեցնելու և տեղադրման թույլտվություն ստանալու համար, որի համար օրենքով սահմանված կարգով պետք է նաև վճարեր համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական տուրք:
Վաղարշապատ համայնքի ղեկավարի գրությամբ «Նվեր Համբարձումյան Արթուրի» անհատ ձեռնարկատիրոջը 14.02.2025թ.-ի թիվ 606 գրությամբ առաջարկվել է ՀՀ օրենքներով և համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով դիմել Վաղարշապատի համայնքապետարան և ստանալ համապատասխան թույլտվություն, որը սակայն մնացել է անպատասխան:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանը, որ «Նվեր Համբարձումյան Արթուրի» անհատ ձեռնարկատերը սույն տարվա ընթացքում չի դիմել արտաքին գովազդ տեղադրելու համար և չի կատարել տեղական տուրք վճարելու իր պարտականությունը, գտնում եմ, որ «Նվեր Համբարձումյան Արթուրի» անհատ ձեռնարկատիրոջ կողմիցՎաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Գր․Լուսավորիչ փողոցի թիվ 4/63 հասցեում գտնվող շինության վրա տեղադրված գովազդային պլակատներն ապօրինի է, ուստի այն ենթակա է ապամոնտաժման:
Հաշվի առնելով վերոգրյալըև ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ և 13.1-րդ հոդվաներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023թ-ի թիվ 33-Ն և 25.12.2024թ.-ի թիվ 110-Ն որոշումներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ապամոնտաժել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Գր․Լուսավորիչ փողոցի թիվ 4/63 հասցեում գտնվող շինության վրաապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի տեղադրված արտաքին գովազդային պլակատները:
2. Ապամոնտաժման աշխատանքները հանձնարարել համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» ԲՀ-ին:
3.Գովազդի (գովազդային պլակատների) ապամոնտաժման համար կատարված աշխատանքների դիմաց համապատասխան փոխհատուցումը /ներկայացված հաշվարկի հիման վրա/ օրենքով սահմանված կարգով ստանալ գովազդատուից (գովազդակրից):
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով: