18.02.2025թ. Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի թիվ 7 և 8 արձանագրությունների համաձայն` աճուրդային եղանակով օտարվող Toyota Isis 2.0 թեթև մարդատար ավտոմեքենայի աճուրդին մասնակցել է Լևոն Վանիկի Թովմասյանը և առաջարկել է առավելագույն գին` 787 756 /յոթ հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 18.02.2025թ. թիվ 7 և 8 արձանագրությունները:
2. Toyota Isis 2.0թեթև մարդատար ավտոմեքենայի աճուրդում հաղթող ճանաչել Լևոն Վանիկի Թովմասյանին և վերջինիս հետ օրենքով սահմանված կարգով կնքել փոխադրամիջոցի առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: