Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ. թիվ 24 որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակիչները գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում, Վաղարշապատի համայնքապետարան են դիմել թվով 3 բնակիչներ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով:
Անհրաժեշտությունից ելնելով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցներից Վաղարշապատ համայնքի թվով 3 բնակիչների հատկացնել 291450 դրամ դրամական օգնություն համաձայն կից ցուցակի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հաստատման պահից: