Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.ՀաստատելՎաղարշապատի համայնքապետարանիաշխատակազմի, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
2.Ուժը կորցրած ճանաչել Էջմիածին համայնքի ավագանու 18.12.2020 թվականի «Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի և ենթակակառույցների 2021թ. աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 132 որոշման թիվ 1 և թիվ 2 հավելվածները և Ոսկեհատ համայնքի ավագանու 28.12.2020 թվականի «Ոսկեհատ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու և Ոսկեհատիհամայնքապետարանի աշխատակազմի և ենթակակառույցների 2021թ. աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 31-Ն որոշումը:
3 Սույն որոշման <<Քաղաքական և հայեցողական պաշտոններ>> մասը և <<Աշխատակազմի սպասարկման և տեխնիկական ապահովման անձնակազմ>> մասը ուժի մեջ են մտնում ընդունման պահից:
4.Սույն որոշման <<Համայնքային ծառայության պաշտոններ>> մասը ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների նոր անվանացանկը հաստատելուց հետո: