18.02.2025թ. Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի թիվ 5 և 6 արձանագրությունների համաձայն` աճուրդային եղանակով օտարվող ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գտնվող 0,2863 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր գործառնական նշանակության, 3-րդ կարգի հողամասի աճուրդին մասնակցել է Գոռ Մանվելի Սարգսյանը և առաջարկել է առավելագույն գին` 1 765 040 /մեկ միլիոն յոթ հարյուր վաթսունհինգ հազար քառասուն/ ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 18.02.2025թ. թիվ 5 և 6 արձանագրությունները:
2. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գտնվող 0,2863 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր գործառնական նշանակության, 3-րդ կարգի հողամասի աճուրդում հաղթող ճանաչել Գոռ Մանվելի Սարգսյանին և վերջինիս հետ օրենքով սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: