Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 99
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2021 թվականի N 99

ՆԻՍՏ ԹԻՎ 10 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 99

214

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔՈՎ  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետ Աշոտ Հարությունյանի դիմումը և Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Էջմիածին  համայնքի  Ավագանին 

           

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնին գործնեություն ծավալաելու նպատակով ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը վարձակալության իրավունքով, 2 /երկու/ տարի ժամկետով տրամադրել II.4/14 /10,4քմ մակերես/ և II.4/15 /23,2քմ մակերես/ համարակալումներով ընդհանուր 33,6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքները, որոնք գտնվում են Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի 0 հասցեում` Էջմիածնի համայնքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում:

2. Տարածքի ամսական վարձավճարի չափը՝ յուրաքանչուր քառակուսի մետրի համար, սահմանել 500 /հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Էջմիածին համայնքի ղեկավարին առաջարկել մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


Կողմ -10

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ԿՈՆԴՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner