Այսօր: Կիրակի, 19 Հունվարի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հունվարի 2025 թ.

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ, ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՌԱՐԿԱՆ ԲՌՆԱԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ  78/24 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիԼեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 5/61 հասցեում «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատիրոջ կողմիցառանց համապատասխան թույլտվության բացօթյաառևտուրիրականացնելուվերաբերյալ, պարզեց, որ

«Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատիրոջ (հասցե՝ Վաղարշապատ համայնք, ք.Էջմիածին Զվարթնոց թղմ..,թիվ 1 շենք, թիվ 1 բն., ն/ք`012558102, պետ.գրանցման համար՝ 99.834640/2014-11-10, ՀՎՀՀ 52200814)կողմիցՎաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 5/61 հասցեում կատարվել էՎարչականիրավախախտումներիվերաբերյալՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանիաշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 18.12.2024 թվականին կազմված թիվ ՎԲ-35 արձանագրության հիման վրա 2024 թվականի դեկտեմբերի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող հանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատիրոջներկայացուցիչ Գոռ Ստեփանյանի մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը              

1. «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատիրոջ 17122024 թվականին Վաղարշապատի համայնքապետարան մուտքագրված դիմումը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 5/61 հասցեում սուրճի ապարատի տեղադրման թույլտվություն ստանալու վերաբերյալ և կից ներկայացված լուսանկարները։

2.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրմանբաժնի կողմից 18.12.2024թվականին կազմված թիվ ՎԲ-35 արձանագրությունը և լուսանկարը:

3.Հանձնաժողովի 09.01.2025թ. թիվ 78/24 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

4.12122024 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը։

5. Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 09.01.2025 թվականի տեղազննության արձանագրությունը, լուսանկարները և տեսանյութը:

6. ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 8 բաժնի պետի գրությունը, համաձայն որի՝ «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատիրոջ  «մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման» պետական տուրքի գծով պարտավորությունները 2024 թդեկտեմբերև 2025 թվականիհունվարամիսներիհամարմարվածեն։

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

«Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիԼեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 5/61 հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է բացօթյաառևտուր (տեղադրելէսուրճիապարատ):

«Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատերը 17122024 թվականինդիմելէՎաղարշապատի համայնքապետարան Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 5/61 հասցեում սուրճի ապարատի տեղադրման թույլտվություն ստանալու համար կից ներկայացնելով ապարատի լուսանկարները։

Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 18.12.2024թվականինկատարվել է այց դիմումով նշված հասցեով և պարզվել, որ  «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատերն առանց թույտվությունը ստանալու տեղեդրել է սուրճի ապարատը և իրականացնում է բացօթյա առևտուր։

Հիմք ընդունելով վերագրյալը վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, որը «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատերը հրաժարվել է ստորագրել, առանց որևէ բացատրություն ներկայացնելու:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի հունվարի 9-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատերը։

«Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված լինելով համայնքապետարանում հրավիրված  վարչական վարույթով իրականացվող նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացելվարչական վարույթի լսմանը, վերջինս փոխարեն նիստին 08.01.2025 թվականին տրված լիազորագրով ներկայացել է Գոռ Արմենի Ստեփանյանը:

Ներկայանալով վարչական վարույթի նիստին Գոռ Արմենի Ստեփանյանը հայտարարեց, մեջբերում 09.01.2025թ.-ի թիվ 1 արձանագրությունից. «Ա/Ձ Անդրանիկ Ավետիսյանը ոչ մի առնչություն չունի վերը նշված «սուրճի ապարատի» հետ, Անդրանիկ Ավետիսյանը տարածքի վարձակալն է ում անունով փորձել ենք դիմում մուտք անել համապատասխան եկամուտներ բաժնի աշխատակցի խորհրդով»։

Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 09.01.2025 թվականին կրկին կատարվել է այց իրավախախտման վայր և կազմվել է տեղազննության արձանագրություն, համաձայն որի` տեղադրված սուրճի ապարատը հեռացված չի եղել, այն միացված է եղել հոսանքին և գործել է։

Բացի այդ, Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 5/61 հասցեի սեփականատեր Գայանե Սուրենյանը հայտնել է, որ սուրճի ապարատը տեղադրված չէ իր կողմից։

Վաղարշապատ համայնքի ղեկավարի 14.01.2025թ.-ի թիվ 76 հարցմանը ի պատասխան ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 8 բաժին պետ` Մ.Ասլանյանը հայտնել է, որ՝ «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 5/61 հասցեն է և  «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատիրոջ «մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման» պետական տուրքի գծով պարտավորությունները 2024 թվականի դեկտեմբեր և 2025 թվականի հունվար ամիսների համար մարված են։

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը, ապացուցված է համարվում, որ «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատերը հանդիսանում է Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 5/61 հասցեի վարձակալ, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, վերջինս դիմել է Վաղարշապատի համայնքապետարան բացօթյան առևտուր իրականացնելու նպատակով սուրճի ապարատ տեղադրելու համար և դիմումին կից ներկայացված լուսանկարների վրա պատկերված սուրճի ապարատը ամբողջությամբ համապատասխանում է Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 18.12.2024թվականին կազմված թիվ ՎԲ-35 արձանագրությանը կցված սուրճի ապարատի  լուսանկարներին, ավելին, տարածքում բացօթյան առևտրի այլ սարքավորումներ առկա չեն, իսկ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 8 բաժի գրության համաձայն «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 5/61 հասցեում կատարել է «մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման» պետական տուրքի գծով վճարումներ 2024 թվականի դեկտեմբեր և 2025 թվականի հունվար ամիսների համար, ինչը հաստատում է այն փաստը, որ չնայած Գոռ Արմենի Ստեփանյանի այն պնդմանը, որ Անդրանիկ Ավետիսյանը ոչ մի առնչություն չունի «սուրճի ապարատի» հետ, չի համապատասխանում իրականությանը:

Հիմք ընդունելով վերագրյալը ապացուցված է համարվում, որ  «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 5/61 հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է բացօթյաառևտուր` տեղադրելով սուրճի ապառատ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը գալիս է հետևյալ եզրահանգման.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 14-րդ կետի` համայնքի ղեկավարն առևտրի և ծառայությունների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի դեպքում կիրառվում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Համայնքի ղեկավարի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` իրավաբանականանձանցևանհատձեռնարկատերերինհամայնքիվարչականտարածքում «Առևտրիևծառայություններիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքովսահմանված՝բացօթյաառևտրիկազմակերպմանթույլտվությանհամար:

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

 Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումն այն է, որ այդ առարկան, հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական կամ համայնքային սեփականություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 3-րդ մասի  11-րդ /պարբերության/կետի համաձայն՝ եթե վարչական իրավախախտման համար սույն օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, ապա այն ենթակա է առգրավման: Առգրավում կատարելու մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը տրվում է վարչական իրավախախտում կատարած անձին: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմող անձի և վարչական իրավախախտում կատարած անձի կողմից:

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, իսկ սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 140-րդ հոդվածի 5-րդ մասով, 162-րդ հոդվածով, 169.16-րդ հոդվածի 3-րդ և 18-րդ մասերով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում օրենքով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ վարչական կամ դատական կարգով բողոք չներկայացնելու, իսկ բողոքարկման դեպքում բողոքի մերժումից հետո՝ երեսնօրյա ժամկետում, համապատասխան մարմինը դիմում է դատարան առգրավված առարկան բռնագրավելու պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան դատարան դիմելու պահին այլևս գոյություն չունի։

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան ենթակա է առգրավման հետևյալ մարմինների կողմից` տեղական ինքնակառավարման մարմինների՝ դրա համար լիազորված անձինք՝ սույն օրենսգրքի 162-րդ և 169.16-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավման մասին որոշման կատարումը իրականացվում է բռնագրավված առարկան վերցնելու և այն հարկադրաբար անհատույց պետության կամ համայնքի սեփականություն դարձնելու ճանապարհով:

Բռնագրավելու մասին որոշումներն ի կատար են ածվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Տվյալ դեպքում` «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիԼեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 5/61 հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է բացօթյաառևտուր, որը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 24-րդ, 28-րդ, 32-րդ և  169.16-րդ հոդվածի 3-րդ մասով, 310-րդ, 311-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդկետով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբնշանակելտուգանք՝առանց թույլտվության բացօթյաառևտուրիրականացնելու համար՝50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով՝առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ:

2. Նախազգուշացնել «Անդրանիկ Ավետիսյան Սերոբի» անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

3.Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» ԲՀ-ի տնօրենին և «Բնակարանային կոմունալ վարչություն» ԲՀ-ի պետին լիազորել կատարելու գույքի` Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի թիվ 5/61 հասցեում տեղադրված սուրճի ապարատի բռնագրավում:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner