Հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 15.11.2024 թվականի թիվ 87-Ա որոշումը, հաշվի առնելով, որ նշված հողամասը չի ընդգրկվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Աճուրդային եղանակով վաճառել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գտնվող 0.2863 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր` 04-002-0234-0029) 3-րդ կարգի, գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր գործառնական նշանակության հողամասը:
2. Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գտնվող 0.2863 հա մակերեսով հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 150%-ի չափով:
3. Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գտնվող 0.2863 հա մակերեսով հողամասի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:
4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի միջոցով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: