18.02.2025թ. Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի թիվ 1 և 2 արձանագրությունների համաձայն` աճուրդային եղանակով օտարվող Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղում գտնվող 0,2016 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի աճուրդին մասնակցել է Վարդգես Արամայիսի Խաչատրյանը և առաջարկել է առավելագույն գին` 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 18.02.2025թ. թիվ 1 և 2 արձանագրությունները:
2. ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղում գտնվող 0,2016 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի աճուրդում հաղթող ճանաչել Վարդգես Արամայիսի Խաչատրյանին և վերջինիս հետ օրենքով սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: