08.08.2022թ. Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի թիվ 40 և 41 արձանագրությունների համաձայն` աճուրդային եղանակով օտարվող ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Վ.Տերյան փողոց 971/8 հասցեում գտնվող 0,9 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի աճուրդին մասնակցել է Շահեն Էդիկի Շահինյանը և առաջարկել է առավելագույն գին` 51 975 000 /հիսունմեկ միլիոն ինը հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 08.08.2022թ. թիվ 40 և 41 արձանագրությունները:
2. Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Վ.Տերյան փողոց 971/8 հասցեում գտնվող 0,9 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի աճուրդում հաղթող ճանաչել Շահեն Էդիկի Շահինյանին և վերջինիս հետ օրենքով սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: