Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142․3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և 65-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի մայիսի 27-ին կազմված թիվ 01 արձանագրությունը և հաշվի առնելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հանգամանքը՝ համայնքի ավագանու անդամի լիազորությունը կորցնելու պատճառով.
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ սահմանել 2025 թվականի հունիսի 12-ին ժամը 17։00-ին։
2․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացնել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142․2-րդ հոդվածի 5-8-րդ մասերերով և Վաղարշապատ համայնքի ավագանու 16.01.2025 թվականի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված կանոնակարգի 33-56-րդ կետերով սահմանված կարգով ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |