Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 768Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2025 թվականի N 768Ա

ՀԱՄԼԵՏ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՆԴՐՈՒՇԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԱՓԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԽԵՄԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՂԱՆՆԵՐ, ԱԹՈՌՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ` ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՒՅՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ԿՐԿԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, քննության առնելով թիվ 07/25 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի ՍբՄՄաշտոց փողոցի 4 շենքի հարակից տարածքում Համլետ Սարգսյան Անդրուշի անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության կամ հաստատված չափագրության սխեմայից դուրս կամ հաստատված էսքիզային առաջարկի խախտմամբ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայություն կազմակերպելու կամ դրա նպատակով սեղաններ, աթոռներ և այլ պարագաներ տեղադրելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում նույն իրավախախտումը կրկին կատարելուվերաբերյալ, պարզեց, որ

Համլետ Սարգսյան Անդրուշի անհատ ձեռնարկատերը (հասցե՝ Արմավիր, Ամբերդ, Կոլտնտեսականների փողոց, թիվ 6 տուն, Պետ.գրանցման համար՝ 99.1235334 / 2022-05-03, ՀՎՀՀ՝ 49760935),  Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի ՍբՄՄաշտոց փողոցի 4 շենքի հարակից տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված պահանջները՝ առանց համապատասխան թույլտվության կամ հաստատված չափագրության սխեմայից դուրս կամ հաստատված էսքիզային առաջարկի խախտմամբ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայություն կազմակերպել կամ դրա նպատակով սեղաններ, աթոռներ և այլ պարագաներ տեղադրելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումը, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 17062025թվականին կազմված թիվ ՆԷ 1 արձանագրության հիման վրա 2025 թվականի հունիսի 17-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի13-րդ իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ:

 Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը,հրավիրել և անցկացրել է լսում, որի անցկացման վայրի և ժամանակի մասին Համլետ Սարգսյան Անդրուշի անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել լսմանը: 

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1.   Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 17.06.2025թվականին կազմված թիվ ՆԷ 1  արձանագրությունը:

2.   Հանձնաժողովի թիվ  07 /25 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ 30.06.2025թ. թիվ 1 և  07.07.2025թ. թիվ 2 արձանագրությունները:

3.   Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը։

4.   Վաղարշապատ համայնքի ղեկավարի՝ թիվ 74/24 վարչական գործով 25.10.2024 թվականի թիվ 1657Ա որոշումը:

  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Համլետ Սարգսյան Անդրուշի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի ՍբՄՄաշտոց փողոցի 4 շենքի հարակից տարածքում, իրականացրել է առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպում կամ դրա նպատակով սեղանների, աթոռների և այլ պարագաների տեղադրում, ինչի կապակցությամբ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Վաղարշապատի համայնքապետարանում հարուցվել էր վարչական վարույթ, որը ավարտվել էր Վաղարշապատ համայնքի ղեկավարի վարույթում քննված թիվ 74/24 վարչական գործով 25.10.2024թկայացված թիվ 1657Ա որոշմամբ, ըստ որի Համլետ Սարգսյան Անդրուշի անհատ ձեռնարկատերը ենթարկվել է վարչական պատասխանատվության և վարչական իրավախախտման համար նշանակվել է տույժ:

Չնայած այն հանգամանքին, որ Համլետ Սարգսյան Անդրուշի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի ՍբՄՄաշտոց փողոցի 4 շենքի հարակից տարածքում, առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպում կամ դրա նպատակով սեղանների, աթոռների և այլ պարագաների տեղադրելու համար ենթարկվել է վարչական տույժի, վերջինս շարունակել է նույն իրավախախտման կատարումը, այսինքն Համլետ Սարգսյան Անդրուշի անհատ ձեռնարկատերնառանց թույլտվության համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպում կամ դրա նպատակով սեղանների, աթոռների և այլ պարագաների տեղադրում  իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումը, որի վերաբերյալ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 17.06.2025թվականին կազմված թիվ ՆԷ 1 արձանագրությունը։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հունիսի 30-ին հրավիրվելէլսում, որըհետաձգվելէՀամլետ Սարգսյան Անդրուշի անհատ  ձեռնարկատիրոջկողմիցծանուցումըչստանալուպատճառով:

Այլհերթինշանակվածլսումըհրավիրվելէ ևանցկացվեց2025 թվականի հուլիսի 7-ին, լսման վերաբերյալ ծանուցումը ուղարկվել է  Համլետ Սարգսյան Անդրուշի անհատ  ձեռնարկատիրոջը,որը վերջինս ստացել է 01.07.2025թ.-ին /հիմք` փոստային ծանուցում ALO128362292AM/, ծանուցումը նաև հրապարակվել ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում, այսինքն Համլետ Սարգսյան Անդրուշի անհատ  ձեռնարկատերը պատշաճ ծանուցվել է վարչական լսման ժամանակի և վայրի վերաբերյալ:

Համլետ Սարգսյան Անդրուշի անհատ ձեռնարկատերը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով 2025 թվականի հուլիսի 7-ին համայնքապետարանում հրավիրված վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝  առանց թույլտվության կամ հաստատված չափագրության սխեմայից դուրս կամ հաստատված էսքիզային առաջարկի խախտմամբ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայություն կազմակերպելը կամ դրա նպատակով սեղաններ, աթոռներ և այլ պարագաներ տեղադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

 «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար։

Այսինքն` Համլետ Սարգսյան Անդրուշի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի ՍբՄՄաշտոց փողոցի 4 շենքի հարակից տարածքում առանց համապատասխան թույլտվության համայնքի վարչական տարածքում ամառային սեզոնին իրականացրել է հանրային սննդի ծառայության կազմակերպում, դրա նպատակով սեղանների, աթոռների և այլ պարագաների տեղադրում վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում։

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ հոդվածներով և  16916-րդ հոդվածի 13-րդ մասով,  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և 57-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

                                                                                                                   ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 

1.    Համլետ Սարգսյան Անդրուշի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ Վաղարշապատ համայնքի տարածքում առանց համապատասխան թույլտվության կամ հաստատված չափագրության սխեմայից դուրս կամ հաստատված էսքիզային առաջարկի խախտմամբ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայությունկազմակերպելու կամ դրա նպատակով սեղաններ, աթոռներ և այլ պարագաներ տեղադրելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն արարքը կրկին կատարելու համար՝ 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ, ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`     
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner