Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի, «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 4348 գրությունը՝ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության վարչության անդամ Հարություն Ասատուրի Խաչխկանի ներկայացրած իրազեկմանը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության վարչության անդամ Հարություն Ասատուրի Խաչիկյանի իրազեկմամբ սահմանված Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին 5-50 հասցեի հարակից տարածքից, Սուրբ Մ. Մաշտոց փողոցով դեպի «Անմար կրակ» հուշահամալիր երթն անցկացնել սահմանափակումներով՝ նշված ուղու երթևեկելի տարածքից դուրս, քանի որ այն անխուսափելիորեն կհանգեցնի անձանց հիմնական իրավունքների (ազատ տեղաշարժվել: իրավունք՝ ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի՝ ներառյալ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման, կառաջացնի նաև երթևեկության ծանրաբեռնվածություն։
2. Սույն որոշման օրինակը ներկայացնել իրավասու մարմիններին և փակցնել համայնքապետարանի վարչական շենքում ու տեղադրել կայքէջում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից։