Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 նոյեմբերի 2023 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելովՎաղարշապատ համայնքի Էջմիածինքաղաքի Արարատյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ Նարեկ Հակոբի Թիզյանի կողմից ներկայացված դիմում-բողոքը՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելուև տուգանք նշանակելու մասին ակտով նշանակված տուգանքը վերանայելու մասին, պարզեց որ

Թիվ 89/23 վարչական գործով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 01.09.2023թ. թիվ 1594Ա որոշման հիման վրա Նարեկ Հակոբի Թիզյանի նկատմամբ նշանակվելէ տուգանք՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու համար 200 000 /երկու հարյուր հազար/  ՀՀ դրամի չափով:

06.11.2023 թվականին Նարեկ Հակոբի Թիզյանի կողմից ներկայացվել է դիմում, համաձայն որի վերջինս մինչև համայնքի ղեկավարի կողմից 01.09.2023թ. թիվ 1594Ա որոշումը կայացնելը կանխել է իրավախախտման վնասակար հետևանքները և կամավոր վերացրել է պատճառած վնասները:

Անձի դիմումի  հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

1.Թիվ 89/23 վարչական գործով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 01.09.2023թ. թիվ 1594Ա որոշմամբ, Նարեկ Հակոբի Թիզյանի նկատմամբ նշանակվելէ տուգանք՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու համար 200 000 /երկու հարյուր հազար/  ՀՀ դրամի չափով:

2. Վաղարշապատ համայնքի Էջմիածինքաղաքի Արարատյան փողոց թիվ 1 հասցեին կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Նարեկ Հակոբի Թիզյանի կողմից զավթված տարածքն որոշվել է ազատել, իսկ դրա հետևանքները վերացնել:

3. Նարեկ Հակոբի Թիզյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի թիվ 89/23 վարչական գործով 01.09.2023թ. թիվ 1594Ա  որոշումը ստացել է 11.09.2023թ-ին /հիմք՝ փոստային ծանուցագիր AL0111161784AM/:

4. Նարեկ Հակոբի Թիզյանը մինչև համայնքի ղեկավարի որոշում կայացնելը կանխել է իրավախախտման վնասակար հետևանքները և կամավոր ազատել է Վաղարշապատ համայնքի Էջմիածինքաղաքի Արարատյան փողոց թիվ 1 հասցեին կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող զավթված տարածքը և վերացրել իրավախախտման  հետևանքները:

5. Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինությանբաժնի կողմից 07.11.2023թվականինկատարվել է վերը նշված տարածքի ուսումնասիրություն և կազմվել էտեղազննության ակտ, համաձայն որի՝ Նարեկ Հակոբի Թիզյանը ազատել է Վաղարշապատ համայնքի Էջմիածինքաղաքի Արարատյան փողոց թիվ 1 հասցեին կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող զավթված տարածքը և տարածքը բերել է նախկին տեսքի, կից ներկայացվել է տարածքի լուսանկարահանման փաստաթղթեր:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջինմասին 1-ինկետիհամաձայն՝ պետականև (կամ) համայնքայինսեփականությունհանդիսացողհողամասերնինքնակամզավթելըևդրահետևանքներըչվերացնելը`առաջացնումէտուգանքինշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 293-րդ հոդվածի  1-ին մասի 4-րդ կետի՝վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին նորմատիվ ակտով նախատեսված շրջանակներում փոխում է նշանակված տույժի միջոցը, բայց այնպես, որ տույժը չխստացվի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

ՏվյալպարագայումՆարեկ Հակոբի Թիզյանը 30.08.2023 թվականին, մինչև համայնքի ղեկավարի որոշում կայացնելը կանխել է իրավախախտման վնասակար հետևանքները և կամավոր ազատել է Վաղարշապատ համայնքի Էջմիածինքաղաքի Արարատյան փողոց թիվ 1 հասցեին կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող զավթված տարածքը և վերացրել իրավախախտման  հետևանքները:

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի  1-ին մասի «ա» կետի՝քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝ բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ:

Ուստի, որպես վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմին, հիմք ընդունելով 06.11.2023 թվականին Նարեկ Հակոբի Թիզյանի կողմից ներկայացված դիմում-բողոքը 30.08.2023 թվականին հետևանքները վերացնելու փաստը, որպիսի հանգամանքները ըստ էության, որոշում կայացնելիս հայտնի չեր եղել վարչական մարմնին,  գտնում եմ, որ  անհարժեշտ է կատարել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 01.09.2023թ. կայացված թիվ 1594Ա որոշմամբ նշանակված տույժի փոփոխություն և ընդունել նոր վարչական ակտ, որը կնախատեսի նախկին ակտով նշանակված տույժը չխստացնող պատասխանատվության միջոց, այն է` նշանակված տույժի տեսակ տուգանքը փոխարինել նախազգուշացմամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  23-րդ, 25-րդ, 293-րդ, հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ, 76-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 01.09.2023թ. կայացված թիվ 1594Ա որոշմամբ նշանակված տույժի միջոցը փոխել՝ Նարեկ Հակոբի Թիզյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:

2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույնորոշումնուժիմեջէմտնում կողմերին իրազեկելունհաջորդողօրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորենշոշափվողանձանցվերաբերյալտեղեկություններըհայտնիչլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/կամ համայնքապետարանի  տեղեկագրերումհրատարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner