Այսօր: Շաբաթ, 11 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2025 թ.

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ․ Մ․ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4 ՇԵՆՔԻ ԹԻՎ 11,12 ՀԱՍՑԵՆԵՐԻՆ ԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԱՎԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԶԱՎԹԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ, ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ, ՄԿՐՏԻՉ ԽԱՉԻԿԻ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, քննության առնելով թիվ 14/25 վարչական գործը՝ Մկրտիչ Խաչիկի Տերտերյանի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածինքաղաքի Սուրբ Մ․  Մաշտոց փողոցի թիվ 4 շենքի թիվ 11,12 հասցեներին կիցհամայնքային սեփականություն հանդիսացողհողամասն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու մասին, պարզեց որ.

Մկրտիչ Խաչիկի Տերտերյանը (գրանցման հասցե` Վաղարշապատ, քԷջմիածին, Սուրբ ՄՄաշտոց փող, 4 շենք, բն 11, 12, ն/ք՝ 019248277, տրված 04092025 թ, 057-իկողմից),Վաղարշապատ համայնքի Էջմիածինքաղաքի Սուրբ Մ Մաշտոց փողոցի թիվ 4 շենքի թիվ 11,12 հասցեներին կից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում խախտելով ՎարչականիրավախախտումներիվերաբերյալՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի 48-րդհոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվածպահանջները, կատարել է հողամասի ապօրինի զավթում` սահմանազատելով տարածքը տեղադրել է մետաղական ցանկապատ:

Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոցի թիվ 4 շենքի թիվ 15 բնակարանի բնակիչ Անահիտ Նարիմբեկի Գրիգորյանի 09.09.2025թՎաղարշապատի համայնքապետարան է ներկայացրել դիմում-բողոքի ևՎաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից  19.09.2025թվականին կազմված թիվ 13 արձանագրության, տեղազննության ակտի և լուսանկարների հիման վրա 09.09.2025 թվականին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի48-րդհոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ:

 Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը,հրավիրել և անցկացրել է լսում, որի անցկացման վայրի և ժամանակի մասին  Մկրտիչ Խաչիկի Տերտերյանը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1. Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոցի թիվ 4 շենքի թիվ 15 բնակարանի բնակիչ Անահիտ Նարիմբեկի Գրիգորյանի 09.09.2025թ դիմում-բողոքը։

2Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից  19.09.2025թվականին կազմված թիվ 13 արձանագրությունը և տեղազննության ակտը:

3. 19092025 թվականին կատարված տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:

4.Հանձնաժողովի 02.10.2025թ. և 07.10.2025թ.-ի թիվ 14/25 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները:

5.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից07.10.2025 թվականին կազմված տեղազննության ակտը։

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Մկրտիչ Խաչիկի Տերտերյանը Վաղարշապատ համայնքի տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասովսահմանվածպահանջները, Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ ՄՄաշտոց փողոցի թիվ 4 շենքի թիվ 11,12 հասցեներին կից զավթել է համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը՝ սահմանազատելով այն և տեղադրելով մետաղական ցանկապատ, ինչի առնչությամբ Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից կատարվել է տեղազննություն և իրավախախտման փաստի առթիվ 19.09.2025 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 13 արձանագրությունը:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 2-ին հրավիրվել է լսում, որը հետաձգվել է Մկրտիչ Խաչիկի Տերտերյանի կողմից ծանուցումը չստանալու պատճառով:

Այլ հերթի նշանակված լսումը հրավիրվել և անցկացվել է 2025 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ ծանուցումը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում, այսինքն Մկրտիչ Խաչիկի Տերտերյանը պատշաճ ծանուցվել է վարչական լսման ժամանակի և վայրի վերաբերյալ:

Մկրտիչ Խաչիկի Տերտերյանը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով 2025 թվականի հոկտեմբերի 2-ին համայնքապետարանում հրավիրված վարչական լսումների անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական վարույթի լսումների անցկացման վերաբերյալ ծանուցումներով Մկրտիչ Խաչիկի Տերտերյանին առաջարկվել է վերացնել  իրավախախտման հետևանքները` ազատել ապօրինի զավթած հողամասը և տարածքը բերել նախկին տեսքի:

Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 07.10.2025 թվականին կրկին կատարվել է այց իրավախախտման վայր և կազմվել է տեղազննության արձանագրություն, որի համաձայն Մկրտիչ Խաչիկի Տերտերյանը չի վերացրել  իրավախախտման հետևանքները, չի ազատել ապօրինի զավթած հողամասը և տարածքը չի բերել նախկին տեսքի։

Այսպիսով, գտնում եմ, որ ապացուցված կարելի է համարել այն փաստը, որ Մկրտիչ Խաչիկի Տերտերյանի կողմից կատարվել են ՎարչականիրավախախտումներիվերաբերյալՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի48-րդհոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվածիրավախախտումը և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ։

Վարչական ակտ ընդունելու հիմքերը և հիմնավորումները.

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Հայաստանի Հանրապետության կառավարության 14 հուլիսի 2005 թվականի թիվ 1109 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքային համայնքիվարչականսահմաններումգտնվող՝պետականսեփականությունհանդիսացող հողամասերը /անշարժ գույքը/ փոխանցվել է համայնքին և հանդիսանում է համայնքային սեփականություն:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի համաձայն` համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է:  Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք /յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:/:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը uուբյեկտի` oրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող  իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու և տնoրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաuտացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա oգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպեu նաև դրանից oգուտ uտանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Տնoրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:

ՀայաստանիՀանրապետությանհողայինօրենսգրքի 43-րդհոդվածի երկրորդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

ՀայաստանիՀանրապետությանհողայինօրենսգրքի 116-րդհոդվածի երկրորդ մասի համաձայն՝ ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին,օգտագործողներին՝ առանց հողային օրենսդրություն խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցմամբ:

ՏվյալպարագայումՄկրտիչ Խաչիկի Տերտերյանն ապօրինի ինքնակամ զավթել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ ՄՄաշտոց փողոցի թիվ 4 շենքի թիվ 11,12 հասցեներին կից համայնքային սեփականություն հանդիսացողհողամասը՝ սահմանազատելով տարածքը և տեղադրելով մտաղական ցանկապատ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի համաձայն՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ, 278-րդ, 279-րդ և 281-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1.Մկրտիչ Խաչիկի Տերտերյանի նկատմամբ նշանակելտուգանք՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու համար 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2.Նախազգուշացնել Մկրտիչ Խաչիկի Տերտերյանին, որ սույն որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը տուգանք նշանակելուց հետո շարունակել կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

3.Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ Մ  Մաշտոց փողոցի թիվ 4 շենքի թիվ 11,12 հասցեներին կից համայնքային սեփականություն հանդիսացողՄկրտիչ Խաչիկի Տերտերյանի կողմիցզավթված հողամասն ազատել, իսկ դրա հետևանքները վերացնել:

4.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցներին,  Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկին, Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկին ազատել ապօրինի տիրապետումից Վաղարշապատ համայնքի Էջմիածինքաղաքի Սուրբ Մ  Մաշտոց փողոցի թիվ 4 շենքի թիվ 11,12 հասցեներին կից Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող  հողամասը։

5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6.Սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի պահանջը չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner